Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու օրենքի նախագիծը՝ կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:
ԱԺ նախորդ քառօրյայում «ներհանրապետական» աղմուկ բարձրացրած «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծն այսօր վերստին քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում:
Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների տարիներին մշտապես քննարկման հարց է եղել զինվորական ծառայության համար զորակոչիկների պարտադիր տարկետման իրավունքի վերացումը: Այս անգամ դրա հեղինակներն են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, սակայն «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում այդ փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում այսօր նախատեսված լսումներ տեղի չունեցան:
Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ նամակներն ու տեղեկատվական նյութերն է ուղարկել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:
Կառավարությունը երեկ հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի եզրակացության նախագծին, հաջորդ քայլը պիտի անի ԱԺ-ն:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ երեկ սահմանադրական հանձնաժողովի նիստում ծեծկռտուքի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները հատուկ են իրեն թիրախավորել, հարվածել և վիրավորել։
Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցություն ներկայացուցիչների միջև:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...